Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնը իր խորին շնորհակալությունն է հայտնում Օվերն-Ռոն-Ալպի Ֆրանս-հայկական ասոցիացիային, ի դեմս նախագահ Տիգրան Գևորգյանի, որի ակտիվ ջանքերի շնորհիվ իրականացվում են կարճաժամկետ դասընթացներ 44-օրյա պատերազմից տուժած շահառուների հետ:
Տղաներից ևս 14-ը ավարտական վկայականներ ստացավ։ Զինվորի տանհետ համագործակցության արդյունքում տղաները և նրանց ընտանիքների անդամները տարբեր մասնագիտություններ ստացան՝ վարսավիրական գործից մինչև խոհարարություն, ատամնատեխնիկի մասնագիտությունից մինչև հաշվապահություն և ռուսերեն: Գրեթե բոլորն աշխատանք և զբաղվածություն ունեն, իսկ վարսավիրական գործ մասնագիտությունն ավարտած երկու տղաներն արդեն հիմնել են իրենց սեփական գեղեցկության սրահները:
Վերոնշյալ ասոցիացիայի հովանավորությամբ շուտով կմեկնարկվի դասընթացների հաջորդ փուլը: